Միջազգային 

Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի վրա ծախսել է ավելի քան 400 մլրդ դոլար

analitik.am

1984 թվականից սկսած մինչ օրս Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի վրա ծախսել է ավելի քան 400 մլրդ դոլար: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների հարցերով նախկին նախարար Բինալի Յըլդըրըմը:

Յըլդըրըմը կարծում է, որ այդ միջոցները երկիրը կարող էր ուղղել իր տնտեսական վիճակի բարելավմանը: Նրա խոսքով՝ սակայն, ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի առաջնահերթություններից մեկն է:

PKK-ի հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է ավելի քան 25 տարի: Անկախ քրդական պետության ստեղծում պահանջող քրդերի հետ հակամարտությունը խլել է ավելի քան 40 հազար մարդկային կյանք: PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված ՄԱԿ-ի ու ԵՄ-ի կողմից:

Թուրքիայում քրդական խնդրի ժոովրդավարական լուծման գործընթացը սկսվել է 2009 թվականին, որից հետո PKK-ի զինյալների մի մասն անցել է հարևան Իրաք:

Նույն շարքից