Միջազգային 

Քենեդիին սպանողի դագաղը վաճառվել է աճուրդում

analitik.am

ԱՄՆ-ում վաճառվել է Լի Հարվի Օսվալդի դագաղը, ով 1963-ին գնդակահարել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին: Անսովոր լոտն աճուրդի է հանել Տեխասի Ֆորթ-Ուորթ քաղաքի թաղման բյուրոն: Դագաղը վաճառվել է 87.5 հազար դոլարով: Այս մասին գրում է The Telegraph-ը:


Քենեդիին սպանելուց հետո Լի Հարվի Օսվալդը սպանվել է գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբիի կողմից: 1981-ին նրա մարմինը վերահուղարկավորել են մեկ այլ դագաղի մեջ, իսկ հինը թաղման բյուրոյի սեփականատեր Ալեն Բաումգարթները որոշել է աճուրդի դնել:

Նույն շարքից