Միջազգային 

Ադրբեջանը տարածաշրջանում ամենամեծ նշանակությունն ունեցող երկիրն է. Սերգեյ Լավրով

analitik.am

Ադրբեջանը տարածաշրջանում ամենամեծ նշանակությունն ունեցող երկիրն է: APA-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ա. Գորչակովի անվան Դիվանագիտական հիմնադրամի կազմակերպած «Երկխոսություն հանուն ապագայի» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանը տարածաշրջանի ամենանշանակալի երկիրն է: Կարճ ժամկետում երկրի վերածվելը Հարավային Կովկասի տնտեսական կենտրոնի դրա ակնառու օրինակն է»,- ասել է նա:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Լավրովն ասել է, որ Ադրբեջանը, չմիանալով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, հաստատել է հավատարմությունը երկու երկրների ռազմավարական գործընկերությանը:

«Մեր երկրների միջև շարունակվում է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության տեմպերի արագացումը: Մենք հետաքրքրված ենք Ադրբեջանից գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ: Հավելեմ, որ ես ադրբեջանական խոհանոցի մեծ երկրպագու եմ»,- ասել է Լավրովը:

Նույն շարքից