Միջազգային 

Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրների միջև քաղաքական տարաձայնությունները շուտով անցյալ կդառնան

analitik.am

Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրների միջև քաղաքական տարաձայնությունները շուտով անցյալ կդառնան: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընջը:

«Վերջին տարիներին հակասություններ են ծագել մեր տարածաշրջանի երկրների՝ Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի և Թուրքիայի ղեկավարների միջև քաղաքական շատ հարցերում: Սակայն մենք մնում ենք եղբայրներ և բարեկամներ: Եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր Թուրքիայի հետ իրենց հարաբերություններն ընդհատել են ձեր կառավարությունների դիրքորոշման պատճառով, մի մտահոգվեք: Մերձավոր Արևելքի երկրների հետ մեր հարաբերությունները շուտով կդառնան ավելի լավը, քան նախկինում»,- Ստամբուլում տնտեսական համաժողովի ժամանակ մերձավորարևելյան երկրների բիզնեսմենների առջև ելույթում ասել է Արընջը:

Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները բարդացան անցած տարվա հուլիսին Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալումից հետո, Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները՝ 2011թ. Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև զինված հակամարտության սկսվելուց հետո:

Նույն շարքից