Միջազգային 

Անկարայում Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակով ռազմական երկխոսության նիստ տեղի կունենա

analitik.am

Դեկտեմբերի 15-18-ը Անկարայում Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակով ռազմական երկխոսության նիստ տեղի կունենա: APA-ն, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին, հայտնում է, որ միջոցառումներին կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ:


Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում APA-ին հայտնել են, որ բարձր մակարդակով ռազմական երկխոսության նիստի ընթացքում կքննարկվեն հաջորդ տարվա համար ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության նպատակները, ռազմական, ռազմա-տեխնիկական, նաև ռազմական կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները և հեռանկարները:

Նույն շարքից