Միջազգային 

Վրաստանում պահանջում են արգելել երկրի տարածքում Ռուսաստանի եռագույնի օգտագործումը

analitik.am

Վրաստանում «Բարեփոխիչների ակումբը»՝ պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինի գլխավորությամբ հանդես է եկել հօգուտ այդ երկրում Ռուսաստանի դրոշն արգելելու: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Ակումբը դիմել է Վրաստանի խորհրդարանին՝ խնդրելով օրենսդրորեն ամրագրել Ռուսաստանի եռագույնն օգտագործելու արգելքը՝ հիմնավորելով, որ Թբիլիսիի փողոցներում «Աերոֆլոտի» վահանակներ կան ռուսական դրոշի խորհրդանշանով, ինչը վիրավորում է քաղաքի բնակիչներին:

Վրաստանում հասարակական վայրերում Ռուսաստանի դրոշն օգտագործելու համար որպես պատիժ առաջարկում են մինչև 2 տարվա ազատազրկում:

Նույն շարքից