Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը հայտարարել է, որ ֆրասիացիները կարող են իրենց վրդովմունքը արտահայտել ԿՎՀ-ի կողմից իրականացված կտտանքների հանդեպ՝ հյուսիսատլանտյան ալյանսից դուրս գալով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի սենատի հետախուզության հարցերով կոմիտեն հրապարակել էր 500 էջանոց զեկույց Ջորջ Բուշ կրտսերի օրոք ահաբեկչության մեջ կասկածվող անձանց դեմ ԿՀՎ-ի իրականացրած անմարդկային կտտանքների մասին: Վերոհիշյալ զեկույցում հիշատակվում է ջրի օգտագործումը հարցաքննությունների ընթացքում, որը խեղդվելու զգացողություն է առաջացնում մարդկանց մոտ: