Ինչպես հաղորդում է INTERFAX_RU գործակալությունը, Քաբուլում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ավտոբուսը, որում եղել են աղվանական զինծառայողներ: Ինչպես տեղեկացրել է Ավղանստանի պաշտպանության նախարար Զահիր Ազիմին աղվանական ազգային բանակի մարտիկների շարքերում կան զոհեր:
Պայթյունի պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:
Հիշեցնենք, որ այս ահաբեկչությունը թվով երրրորդն էր այսօրվա ընթացքում: Ավելի վաղ թալիբները սպանել էին Աղվանստանի գերագույն դատարանի գլխավոր քարտուղարին, իսկ այնուհետեւ հարձակում ձեռնարկել երկրի հարավում գտնվող զինծառայողների վրա, որի հետեւանքով սպանվել էր 12 զինվոր: