Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU գործակալությունը, Իսլամական պետություն խմբավորման գրոհայինները պաշարումից հետո գրավել են Անբար պրովինցիայում գտնվող Ալ-Վաֆա քաղաքը:
Քաղաքի քաղաքապետ Հուսեյն Քասարան հայտնել է, ոստիկանության ստորաբաժանումները ԻՊ-ի դեմ մարտնչել են ուրբաթ օրվանից, սակայն զինամթերքի սպառման պայմաններում ստիպված են եղել թողնել քաղաքը:
Ըստ նրա, մարտերի ընթացքում զոհվել են 19 իրավապահներ: Այսպիսով, ԻՊ-ի վերահսկողության տակ է անցել Իրաքի Անբար պրովինցիայի թվով երրորդ քաղաքը, որը հնարավորություն է տալիս գրոհայիններին մոտենալ պրովինցիայի մայրաքաղաքին: