Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում գտնվելու վեցերորդ տարին ԱՄՆ-ը նախագահի համար ամենավատը դարձավ: Նրա կառավարման երկրորդ շրջանը սկսվեց աննախադեպ դժվարություններով: Հասարակության մեջ ձեւավորվել է կարծիք, որ նա չի համապատասխանում իր պաշտոնին:
Washington Post-ի վերլուծաբանների տվյալների համաձայն, եթե 6 տարի առաջ ամերիկացիների 75 տոկոսը գտնում էր, որ նախագահի կառավարումն արդյունավետ էր, ապա այս տարի նման կարծիքի են ընդամենը 43 տոկոսը:
Ըստ վերլուծաբանների, նախորդ 2013թ.-ը նույնպես անարդյունավետ էր, քանի որ նախագահը աշխատում էր կյանքի կոչել նախկինում տրված խոստումները եւ ոչինչ չձեռնարկեց ապագայի համար:
Օբամայի վարկանշի անկման մասին է վկայում Սենատի ընտրություններում դեմոկրատների հաղթանակը եւ ապացուցում, որ նրա դիրքերը երերուն են հարազատ հանրապետականի շրջանում: Բացի այդ վարկանշի անկմանը նպաստում են նրա մշտական ձախողումներն ու անհաշվարկ գործողությունները: