Միջազգային 

Եմենում ապստամբները գրավել են մայրաքաղաքից հյուսիս գտնվող Արհաբ քաղաքը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, շիա ապստամբները իրենց վերահսկողություննեն հաստատել Եմենի մայրաքաղաք Սանայից հյուսիս գտնվող Արհաբ քաղաքի զգալի մասում: Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստատեսությունը,  «Անսար Ալահ» շարժման կողմնակիցները, չնայած սեպտեմբերի ստորագրված հրադադարի համաձայնագրին, Արհաբ քաղաքում պայթեցրել են իրենց քաղաքական հակառակորդների պատկանող ավելի քան յոթ շինություն:

 

Հեռուստաընկերության տվյալներով, ապստամբները քաղաք են ներխուժել ուրբաթ օրը, օգտագործել ծանր հետանի ու գնդացիրներ, որ արդյունքում կան տասնյակ զոհեր: Շաբաթ օրը ցեղախմբերի առաջնորդները, զոհերից խուսափելու նպատակով թողել են քաղաքը, որից հետո ապստամբները քաղաքի շրջակայքում տեղադրել են իրենց սահմանային ուղեկալները:

 

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից, շիա ապստամբները բազմաթիվ անգամ զինված բախումներ են իրականացրել կառավարական ուժերի ու սունի ցեղերի, ինչպես նաեւ՝ արմատական անջատողականների դեմ:

 

 

 

Նույն շարքից