Միջազգային 

Պորոշենկոն հանձնարարել է ապահովել Դոնբասն էլեկրոէներգիայով ու ջեռուցմամբ:

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի ուժային կառույցների համատեղ խորհրդակցության ընթացքում հանձնարարել է ապահովել Դոնբասի բնակչությանը անհրաժեշտ Էլեկտրոէեներգիայով ու ջեռուցմամբ:

 

Նա հայտարարել է, որ այս միջոցառումներն ահրաժեշտ են մարդկանց ֆիզիկական գոյության համար, որոնք գտնվում են ծանր պայմաններում:

 

Հիշեցնենք, որ ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում անցկացված ընտրություններից հետո, որոնք Կիեւի կողմից բնութագրվել էին հակապետական, Պորոշենկոյի հրամանով Դոնբասից Էվակուացվել էին բոլոր պետական հաստատությունները, դադարեցվել բանկային հաշվարկները, իսկ դեկտեմբերի մեկի շրջանը ամբողջությամբ շրջափակման եր ենթարկվել:

 

Նույն շարքից