Միջազգային 

Իսլամական պետության գրոհայինները հարձակվել են Սիրայի Եփրատ գետի վրա գտնվող ՀէԿ-ում աշխատող ինժեներների վրա

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ԻՊ-ի գրոհայինները ոչնչացրել են Սիրայի Թաբկա քաղաքում գտնվող ու Եփրատի վրա գործող ՀԷԿ-ի ինժեներ-էներգետիկներին: ՀԷԿ-ի աշխատակիցնեիր միկրոավտոբուսները կանգնեցվել են գրոհայինների կողմից Սալմիա-Ռաքքա ավտողճուղում, երբ աշխատակիցները ուղեւորվում էին աշխատանքի:

 

Ազգանուններն ու պաշտոնները պարզելուց հետո ահաբեկիչները գնդակահարել են տասնյակ մարդկանց, վեցը ստացել են ծանր վնասվածքներ:

ԻՊ-ի զինյալները բազմիցս փորձել են գրավել Սալմինի քաղաքը, որտեղ բնակվում են մեծ թվով իսլամականներ: Բացի այդ քաղաքում են հատվում հարավը հյուսիսի հետ տանող ճանապարհները, ուստի այն ունի կարեւթր ստրատեգիական նշանակություն:

 

Հիշեցնենք, որ Եփրատր ՀԷԿ-ը կառուցվել էր 1970-ական թվականներին՝ խորհրդային մասնագետների աջակցությամբ:

 

 

 

 

 

 

Նույն շարքից