Միջազգային 

ՌԴ-ին ճնշելու փորձերն անհեռանկար են. Սերգեյ Լավրով

analitik.am

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ հարաբերությունները կարող են զարգանալ միայն հավասար պայմաններում, իսկ Ռուսաստանի վրա ճնշումների փորձերը հեռանկար չունեն:

Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Հռոմում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը:

«Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում ընդգծվել է մինսկյան համաձայնությունների հետևողական իրագործման, և այդ նպատակով ստեղծված խմբի նիստ հրավիրելու անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Երկկողմ հարաբերությունների քննարկման ընթացքում Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դրանց զարգացումը հնարավոր է միայն հավասարության և փոխադարձ շահերը հաշվի առնելու հիմքի վրա, իսկ Ռուսաստանի վրա ճնշումներն անհետևանք են:

Նույն շարքից