Միջազգային 

Դմիտրի Մեդվեդևը պատմել է Ուկրաինայում պատերազմի պատճառների մասին

analitik.am

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական հակամարտության պատճառը Եվրոպայի՝ ինտեգրման հարցերում Ռուսաստանի կարծիքը հաշվի չառնելու ցանկությունն է։ Այդ մասին վարչապետն ասել է «Независимая газета» պարբերականին։

 

Մեդվեդևը դժգոհել է, որ ԵՄ-ն երկար տարիներ հրաժարվել է թույլ տալ ռուսական կողմին՝ մասնակցել Ուկրաինայի հետ ասոցացման բանակցություններին, սակայն համաձայնել է դա անել 2014թ. ամռանը։

 

«Եվ այժմ հնարավոր չէ հարց չտալ՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե Եվրոպան ժամանակին համաձայներ համատեղ քննարկմանը։ Շատ ողբերգություններից հնարավոր կլիներ խուսափել։ Ուկրաինայի արևելքում չէր ընթանա քաղաքացիական պատերազմ»,- նշել է Մեդվեդևը։

 

ՌԴ վարչապետը սխալ է համարում Եվրոպայի հետ մտերմանալու ուկրաինական իշխանությունների ձգտումները։ Նրա կարծիքով՝ այդ նույն ուղով գնացել է նաև երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչը, սակայն որոշակի պահի ետ է կանգնել։

 

«Ուկրաինայի ղեկավարներն ինչ-որ տեղ, հավանաբար, կրկնում են Յանուկովիչի սխալը։ Միայն մեկ տարբերությամբ։ Յանուկովիչը, հասկանալով իր սխալը, իր մեջ ուժ գտավ այդ գործընթացը կանգնեցնելու համար»,- գրել է Մեդվեդևը։

Նույն շարքից