Միջազգային 

Ստրասբուրգում մեկնարկում Է Եվրախորհրդարանի՝ այս տարվա վերջին լիագումար նստաշրջանը

analitik.am

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում դեկտեմբերի 15-ին բացվում է Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ այս տարվա վերջին լիագումար նստաշրջանը:  Պատգամավորների կողմից քննարկվելիք գլխավոր թեմաների թվում են Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացումը եւ Պաղեստինի ճանաչումը:


«Խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրին հավանություն կտա հինգշաբթի օրը: Համաձայնությունը թույլ կտա խորը քաղաքական ասոցիացիա եւ տնտեսական ինտեգրացում ստեղծել Եվրամիության եւ Վրաստանի միջեւ, այդ թվում՝ միմյանց համար իրենց շուկաների աստիճանական բացմամբ»,-  ՏԱՍՍ-ին հայտնել են ԵԽ-ի մամուլի ծառայությունում:    


Դեկտեմբերի 17-ին ԵԽ-ն կընդունի ԵՄ-ի անդամ երկրների կողմից կատարման համար ոչ պարտադիր բանաձեւ այն մասին, թե Եվրոպայի հանրակցությունը պետք Է արդյոք ճանաչի Պաղեստին պետությունը: ԵԽ-ում նաեւ պետք Է կայանա քվեարկություն Եվրամիության՝ եկող տարվա բյուջեի շուրջ:


Եվրախորհրդարանի ընթացիկ նստաշրջանը կավարտվի դեկտեմբերի 18-ին:

Նույն շարքից