Միջազգային 

Հաստատվել է հայերենը քրդական ինքնավարությունում պաշտոնական լեզու ճանաչելու օրինագիծը

analitik.am

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանին հաստատել է պաշտոնական լեզվի մասին օրինագիծը, որով ինքնավարության տարածքում քրդերենից և արաբերենից հետո պաշտոնական լեզու են դարձել թուրքմեներենը, ասորերենն ու հայերենը:  Այս մասին տեղեկացնում է քրդական Rudaw լրատվականը:


Քրդական ինքնավարության խորհրդարանի խոսնակ Թարըք Ջևհերը լրատվականի հետ զրույցում նշել է, որ պաշտոնական լեզվի վերաբերյալ օրինագիծը քրդական պառլամենտն ընդունել է հոկտեմբերի 29-ին, իսկ արդեն նոյեմբերի 20-ին այն ներկայացվել է նախագահ Բարզանիի հաստատմանը, ով էլ վավերացրել է այն: Որպեսզի օրենքը գործածության մեջ մտնի, նախագահն այն ուղարկել է կառավարություն:


Խոսելով պաշտոնական լեզվի մասին օրենքի նախագծի վերաբերյալ` Ջևհերը նշել է. «Այն բաղկացած է 27 հոդվածից: Առաջին հոդվածում նշվում է, որ Իրաքի և քրդական շրջանում պաշտոնական լեզուներն են քրդերենն ու արաբերենը: Իսկ արդեն երկրորդ հոդվածով սահմանվում է, որ թուրքմեներենը, ասորերենն ու հայերենը այն տարածաշրջաններում, որտեղ բնակվում են այս լեզուներով խոսող փոքրամասնությունները, քրդերենի հետ միասին ընդունվում են որպես պաշտոնական լեզու»:

Նույն շարքից