Անորոշ ժամկետով փակվել են Խարկովի, Դնեպրոպետրովսկի եւ Զապորոժիեի օդանավակայանները: Այդ մասին դեկտեմբերի 15-ին հաղորդվում Է Ուկրաինայի պետավիածառայության կայքում:
«Խարկովի, Դնեպրոպետրովսկի եւ Զապորոժիեի օդանավակայաններում թռիչքների արգելքը կապված Է քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության սպառնալիքի հետ: Այսօրվա դրությամբ արգելքի ժամկետը որոշված չԷ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Պետավիածառայության ղեկավար Դենիս Անտոնյուկը հայտարարել Է, որ օդանավակայանները փակ կմնան մինչեւ դեկտեմբերի 16-ի առավոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: