Միջազգային 

Ղազախստանը կվավերացնի ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագիրը Մոսկվայում հանդիպումից հետո

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղազախստան այցի ընթացքում հանդիպել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միության թեման։   ՌԴ կառավարության պաշտոնական կայքում նշվում է, որ   Նազարբաևը հայտնել է, որ երկիրը կվավերացնի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։   «Հունվարի 1-ից մեր պետությունները կհամագործակցեն ԵՏՄ-ի շրջանակում... Իսկ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կկայանա հանդիպում, մենք կվավերացնենք Հայաստանի անդամակցությունը, միգուցե, Ղրղզստանը մինչ այդ նույնպես պատրաստ կլինի»,- նշել է Նազարբաևը։ 

Նույն շարքից