Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, մեկնաբանելով անցնող օրերին Թուրքիայում տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունները, նշել է, որ այդկերպ երկրում պետական հեղաշրջման փորձ է կանխվել, տեղեկացնում է «Դողան» լրատվական գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ կասկածյալները հեղաշրջման պլանը մշակել են դեռևս 2002թ.-ից, դա գաղտնազերծվել է միայն Թուրքիայի իշխանությունների ճիշտ կողմնորոշման արդյունքում:
Ձերբակալվածների թվում են հայտնի լրագրողներ, այդ թվում՝ թուրքական Zaman թերթի խմբագիրը, Samanyolu հեռուստաընկերության աշխատակիցներ, որոնք կասկածվում են ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն աջակցելու համար:
ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը քննադատել են այս ձերբակալությունները: ԵՄ ներկայացուցիչները հայտարարել են, որ դա կարող է խոչընդոտել Միությանը Թուրքիայի անդամակցության գործընթացին: