Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Ռաքքա քաղաքում մահապատժի են ենթարկվել ԻՊ-ի 80 մարտիկներ, որոնք արժանի դիմադրություն չեն ցուցաբերել սիրական կառավարական ուժերին Դեյր Էր-Զորի պրովինցիայում մղված մարտերի ընթացքում:
Դարա պրովինցիայում ԻՊ-ի շարքերն են անցել ահաբեկչական երեք խմբավորումներ, որոնք համարվում են առավել մարտունակ: Լիվա Շուխադա Յարմուկ, Լիվա Բեյթ Մակդես ու Լիվա Աբու Մուհամեդ խմբավորումների գրոհայիններն անակնկալ կերպով հարձակվել են Ալ-Քիդայի հովանու ներքո գտնվող Ան-Նուսրա խմբավորման զինյալների վրա, որի արդյունքում նրանց մի մասը սպանվել է, կանայք ու երեխաները գերեւարվել: Սակայն Թասիլում ընթացող մարտերում Ան Նուսրայի զինյալներին հաջողվել է գրավել ԻՊ-ի հենակետերն ու առգրավել զինվորական տեխնիկա: