Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Բրյուսելում դեկտեմբերի 18-19-ը կկայանա ԵՄ-ի հերթական գագաթաժողովը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կարծիքով, ամենայն հավանականության, այս համաժողովի ընթացքում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ իրականացնելու որոշում չի ընդունվի: Այդ մասին նա հայտնել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ վարած բանակցություններից հետո տրված հարցազրույցում: