Միջազգային 

Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցը հիմնվում է Բրյուսելի արժեքների և սկզբունքների վրա. ԵՄ գերագույն հանձնակատար

Եվրամիությունը հիշեցրել է Թուրքիային, որ երկրի`  ԵՄ-ին հնարավոր անդամակցության թեման «ո'չ միայն տնտեսությանը վերաբերող հարց է, այլև` արժեքների ու սկզբունքների գնահատման»:

 

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` այս մասին երկուշաբթի հաղորդել է ԵՄ արտաքին հարցերով և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին` մեկնաբանելով Ստամբուլում և Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում ընդդիմադիր լրագրողների ձերբակալությունների փաստը:

 

 «Թուրքիան պետք է իրեն հաշիվ տա, որ ԵՄ-ին անդամակցելու ընթացակարգը ո'չ միայն տնտեսության հարց է, այլև` արժեքների ու սկզբունքների», - ասել է Մոգերինին:

 

 Վերջինս խոստացել է «պարզաբանել իրավիճակը» թուրքական կողմի հետ սպասվելիք շփումների ժամանակ:

Նույն շարքից