Միջազգային 

Պուտինը ողջունել Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 9-րդ համաժողովի մասնակիցներին

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների ստեղծագործական եւ գիտական մտավորականության 9-րդ համաժողովի մասնակիցներին, նշելով, որ միջոցառման հարթակը հնարավորություններ Է բացում նոր հեռանկարային նախաձեռնությունների քննարկման համար: Այդ մասին հաղորդվում Է Կրեմլի կայքում:


Դեկտեմբերի 16-ին Մոսկվայում մեկնարկել Է գիտական եւ ստեղծագործական մտավորականության 9-րդ համաժողովը, որին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք են հրավիրվել ավելի քան 300 պատվիրակներ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից եւ Ռուսաստանից: 


«Շատ գաղափարներ, որոնք ծնվել են ձեր նախորդ հանդիպումների ընթացքում, արդեն հաջողությամբ կյանքի են կոչվում: Ներկայիս Համաժողովի բովանդակալից օրակարգը լավ հնարավորություն Է ընձեռում ԱՊՀ-ի տարածքում նոր հեռանկարային նախաձեռնությունների եւ համակողմանի հումանիտար համագործակցության համատեղ նախագծերի քննարկման համար»,-նշել Է նախագահը իր ողջույնի խոսքում:


Նա նաեւ խորհրդանշական Է համարում, որ միջոցառմանը կարծարծվի Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի թեման:


«Վստահ եմ, որ դուք կկարողանաք զգալի ավանդ ներդնել այդ նշանակալի հոբելյանին նվիրված մշակութային եւ լուսավորչական միջոցառումների նախապատրաստման գործում»,-հավելել Է Պուտինը:


Ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ԱՊՀ-ի պետությունների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի (ՀՀՄՀ) գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը հայտնել Է, որ ներկայիս համաժողովի թեման՝ «ԱՊՀ-ի ընդհանուր հումանիտար տարածքի զարգացումը. համագործակցության հեռանկարները եւ ժամանակի մարտահրավերները», ենթադրում Է համագործակցության ծրագրերի քննարկումներ՝ հաշվի առնելով արդի իրողությունները եւ աշխատանքի գերակա ուղղությունների ու ձեւերի որոշումը:

«Պատվիրակները ծրագրում են հատուկ ուշադրություն հատկացնել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը համատեղ նախապատրաստվելուն եւ 2015 թվականին ԱՊՀ-ում հայտարարված Վետերանների տարվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին»,-նշել Է Իկսանովը: Նա նշել Է, որ նախնական հանդիպումը կայացել Է Կուրսկի աղեղում: Եկող տարի տոնակատարությունը տեղի կունենա ԱՊՀ-ի բոլոր երկրներում, եւ ՀՀՄՀ-ն զբաղվում Է գլխավոր հոբելյանական միջոցառումների կազմակերպմամբ: Դրանցից առաջինը նշանակված Է ապրիլի 28-ին, երբ Պոկլոննայա լեռան վրա գտնվող Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում կբացվի ցուցահանդես, որի ցուցադրանքում ներկայացված կլինեն ԱՊՀ-ի բոլոր երկրները: Նույն օրը կմեկնարկի Համագործակցության երկրների Հայրենական մեծ պատերազմի վետերանների համաժողովը:


Համաժողովի ծրագրի վերաբերյալ Իկսանովը հայտնել Է, որ պրոֆիլային սեկցիաներում գիտնականները, արվեստի գործիչներն ու լրագրողները կքննարկեն պրոֆեսիոնալ գործակցության տարբեր ասպեկտներ: Հայտարարված թեմաների թվում են՝ «Երիտասարդության դերը մշակութային ժառանգության պահպանման եւ մշակութային-ճանաչողական զբոսաշրջության զարգացմնա գործում», «Գիտությունը եւ կրթությունը», «Միջմշակութային երկխոսությունը», «ԶԼՄ-ների դերը ԱՊՀ-ի տարածքում միջմշակութային երկխոսության ամրապնդման գործում»:


ԱՊՀ-ի մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամն ստեղծվել Է 2006 թվականին: Հիմնադրման պահից ֆոնդին անդամակցել են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: 2008 թվականին ՀՀՄՀ-ին միացել Է Ադրբեջանը, 2014 թվականին՝ Մոլդովան: ՀՀՄՀ-ի առաքելությունը ԱՊՀ-ի երկրների համագործակցությանը նպաստելն Է կրթության, գիտության, մշակույթի, տեղեկատվության, սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում:

Նույն շարքից