Միջազգային 

ԱՄՆ-ը ու Ֆրանսիան նախապատրաստել են ՄԱԿ-ի անվտագության խորհրդում Պաղեստինի վերաբերյալ իրենց բանաձեւերը

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան նախապատրաստել են  ՄԱԿ-ի անվտագության խորհրդում Պաղեստինի վերաբերյալ իրենց բանաձեւերը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Տատիլովը հայտնել է, որ ռուսական կողմը օժանդակում է պաղեստինյան կողմի ներկայացրած ծրագիրին, որում նշված է օկուպացիայի դադարեցման կոնկրետ ժամանակացույցը:

 

Նա նշել է, որ կա նաեւ ֆրանսիական ծրագիրը, որ ավելի մեղմ է, սակայն բավականին համահունչ պաղեստինյան ծրագրի հետ:

 

Ինչ վերաբերվում է ամերիկյան ծրագրին, ապա ըստ դիվանագետի, բոլոր մտահղացումներն ու ծրագրերը կքննարկվեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, իսկ ռուսաստանի համար առաջնային է այնպիսի որոշման ընդունումն, որ կնպաստեր պաղեստինյան ճգնաժամի աևագ ու արդյունավետ կարգավորմանը:

 

Նույն շարքից