Միջազգային 

Թուրք քաղաքապետը ներողություն է խնդրել հայերից

Թուրքիայի Մարդին քաղաքի համաքաղաքապետ Ահմեթ Թուրքը Շվեդիայում կայացած միջոցառման ժամանակ ներողություն է խնդրել հայերից, ասորիներից և եզդիներից 1915 թվականին քրդական որոշ աշիրեթների` Ցեղասպանություն իրականացնելու գործին մասնակից լինելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:



«Դժբախտաբար 1914-1915 թվականներին պետության կայացրած որոշումը իրականացնող և իրագործող քուրդ ժողովուրդն իսլամի անունով բացահայտ կերպով օգտագործվեց: Այդ կոտորածներին մեր պապերի, հայրերի մասնակցության դառնությունը մենք այսօր զգում ենք որպես նրանց թոռներ և երեխաներ»,- նշել է Ամհեթ Թուրքը: Նա հավելել է, որ իրենք երբեք չենք մոռանա այս ժողովուրդների ապրած ցավերը:«Խնդրում ենք, որ ասորի, հայ ժողովուրդները և մեր եզդի եղբայրները ներեն մեզ»,- ասել է Մարդինի քաղաքապետը:


Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Թուրքիայում ճնշումների հետևանքով Շվեդիայում բնակվող հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն: Վերջինս իր խոսքում անդրադարձել է Ցեղասպանությանը և արձանագրել, որ մեր օրերում էլ այն շարունակվում է: 

Նույն շարքից