Տնտեսություն 

Գերմանիան առաջին անգամ նվազագույն աշխատավարձի շեմ է սահմանել

analitik.am

 Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն առաջին անգամ հաստատել է երկրում նվազագույն աշխատավարձի շեմը: Ինչպես տեղեկանում ենք գերմանական լրատվամիջոցներից, աշխատավարձի չափը սահմանվել է 8.5 եվրո՝ մեկ ժամի դիմաց:  Այս մասին օրենքը գործելու է 2015 թվականի հունվարի 1-ից:


Մինչ այս որոշումը աշխատավարձը Գերմանիայում սահմանում էին աշխատանքային ասոցիացիաները, սակայն դա  չէր կարգավորվում օրենսդրորեն:


Վերլուծաբանները շեշտում են, որ Գերմանիան  ձգտում է նվազագույն աշխատավարձի ավելի բարձր շեմ սահմանել, քան սահմանված է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:

 

 

Նույն շարքից