Եվրամիությունն իրավունք չունի Թուրքիայից պահանջելու ազատ արձակել Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցներին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է TRT Haber-ը։
Արտգործնախարարը նշել է, որ Գյուլենի կողմնակիցների, այդ թվում՝ լրագրողների ձերբակալությունները քաղաքական բնույթ չեն կրում:
«Բոլորն ազատ են մտահոգություն հայտնել լրագրողների ձերբակալությունների առնչությամբ: Կարող են նաև արդար դատավարություն մաղթել կամ կոչ անել, սակայն Թուրքիայի կառավարությանը նման խիստ քննադատության ենթարկելը կամ ասելը՝ ազատ արձակեք, ճիշտ չեմ համարում»,- ասել է նա: