Միջազգային 

Ռազմական գործողություններ ԻՊ-ի դեմ

 

ԱՄՆ-ը իր մի շարք դաշնակից երկրների հետ օգոստոս ամսից Սիրայում ու Իրաքում օդային հարվածներ է հասցնում Իսլամական պետության դիրքերին:

 

Փորձագետների կարծիքով հավանականությունն, որ վերոհիշյալ գործողությունները կթեւակոխեն ցամաքային էտապի, շատ քիչ է, քանի որ դա դժվար որոշում կլինի ամերիկյան ռազմա-քաղաքական ղեկավարության համար:

 

Նշենք, որ նման գործողությունները հիմնականում անցկացնում են ցամաքային ու ծովային հետեւակի ուժերը, որոնց թիվը Պենտագոնը կրճատում է: Ներկա իրավիճակում ԱՄՆ-ը իր ողջ ուշադրությունը կենտրոնացնում է ասիական ու խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանին, որտեղ նրա շահերը կարող են վտանգվել Չինաստանի աճող հզորության ու Ռուսաստանի մասշտաբայի զորավարժությունների արդյունքում:

 

Սպիտակ տան նոր նախագահը նույնպես կբախվի լուրջ տնտեսական ու ֆինանսական դժվարությունների: Բացի այդ Աղվանստանում ու Իրաքում իրագործված օկուպացիաներից հետո, ամերիկյան հասարակությունը հակված չէ նոր պատերազմներ վարելու իշխանությունների դոկտրինային, ուստի հավանականությունն, որ ԱՄՆ-ը լոկալ պատերազմների կդիմի մի քանի ճակատում առավել քան անհավանական է:

Նույն շարքից