Միջազգային 

Հալեպի հյուսիսում մարտերն շարունակվում են

 

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Հալեպի պրովինցիայում շարունակվում են Սիրական կառավարական զորքերի հարձակումները գրոհայինների հենակետերի ուղղությամբ: Անսպասելի կերպով փոխելով հարձակման ուղղությունը, նրանց հաջողվել է լուրջ հաջողությունների հասնել պաղեստինյան փախստականների ճամբարի մոտ տեղակայված գրոհայինների նկատմամբ:

Միարժամանակ հրետանային ու հրթիռային հարվածներ են հասցվում Ալ-Բրեյջ շրջանում, իսկ ավիացիային հաջողվել է ոչնչացնել գրոհայինների ավտոշարասյունը:

 

Վերջին երկու օրվա ընթացքում Հալեպի հյուսիսում ծավալվող մարտերի ժամանակ սպանվել են ավելի քան 200 գրոհայիններ:

Նույն շարքից