Միջազգային 

Թուրքական պատվիրակությունը կմեկնի Իրան

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին,  Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վաղը մեկնելու է Թեհրան: Իրան կատարած իր այցի ժամանակ այց Չավուշօղլուն հանդիպումներ է կունենա Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու  բարձրաստիճան  պաշտոնյաների հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ խնդիրներ:Պլանավորված է նաեւ Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների մամլո ասուլիս: Սա  Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլու առաջին այցը կլինի Իրան: 

Նույն շարքից