Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատրաստ է թողնել իր զբազեցրած պաշտոնը , որպեսզի օգնի Դոնբասի աշխարհազորայիններին: Այդ մասին նա հայտարարել է НТВ հեռուստասությամբ:
Հարցին՝ ինչպես է վերաբերվում ուկրաինական իշխանությունների այն որոշմանը, որով նրան քրեական պատասխանատվության են ենթարկել ու միջազգային հետապնդում հայտարարել, Կադիրովը նշեց, որ ինքը արդեն խնդրել է Պուտինին ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից, որպեսզի մեկնի Դոնբաս:
Հիշեցնենք, որ Ուկրայնայի անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել Կադիրովի նկատմամբ: իր հերթին Չեչնայի ղեկավարը սոցցանցերում հայտարարել էր, որ Չեչնիան քրեական գործ կհարուցի ուկրաինացի պատգամավորներ Յուրի Բերեղի, Անդրեյ Լեվուսի ու Իգոր Մասայչուկի նկատմամբ, որոնք կասկախվում են Գրոզնիում իրականացված ահաբեկչության ֆինանսավորման ու օժանդակման մեջ: