ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ընթացքում ընդգծվել է Դոնբասում հրադադարի ապահովման անհրաժեշտությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվել է Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակի շուրջ քննարկումը։ Միջազգային ջանքերի համատեքստում ընդգծվել է Դոնբասում կայուն հրադադարի ապահովման անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրությունում։
Նշվել է կոնտակտային խմբի նիստի անցկացման կարևորությունը և Ուկրաինայի հարավ-արևելքի հետ Կիևի երկխոսության կարգավորումը։
Առաջնահերթ խնդիրների ցանկում, մասնավորապես, նշված են՝ բռնի ուժով պահվող անձանց փոխանակումը և հակամարտող կողմերի կողմից ծանր սպառազինության հեռացումը շփման գծից։