Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հրավիրել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացմանը, «Ռուսթավի- 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Եվրախորհդարանի անդամ Յացեկ Սարիուշ-Վոլսկին, փոխանցում է newsgeorgia.ru-ն։
«Մենք հրավիրել ենք Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ հենց նրա բարեփոխումների և նրա քաղաքական թիմի շնորհիվ մենք կարող ենք վավերացնել Ասոցացման համաձայնագիրը»,- հայտարարել է Սարիուշ-Վոլսկին։
Անձամբ Սաակաշվիլին դեռ չի հայտնել՝ արդյոք կմեկնի Ստրասբուրգ, հայտնի չէ նաև, թե ով կմասնակցի պաշտոնական Թբիլիսիի կողմից։
Եվրախորհդարանը կվավերացնի ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը դեկտեմբերի 18-ին։