Միջազգային 

Ջեյմս Ուորլիքը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի՝ Սենատի կողմից հաստատված նոր դեսպաններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շնորհավորել է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպաններին:

 

Այդ մասին Ուորլիքը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Շնորհավորում եմ Ադրբեջանում ու Հայաստանում մեր նոր դեսպաններին: Նրանք երկուսն էլ փորձված դիվանագետներ են և կանեն առավելագույնը»,- գրել է նա:

 

ԱՄՆ Սենատն օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատել էր Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտայի թեկնածությունը:

 

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Սենատը երեկ հաստատել է Ռիչարդ Միլս- կրտսերի թեկնածությունը:

 

Ռիչարդ Միլսն այժմ Լիբանանում ԱՄՆ դեսպանի տեղակալն է: Դիվանագիտական գործունեություն է ծավալել Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իրաքում:

Նույն շարքից