Միջազգային 

Ռուսաստանը գործելու Է շուկայական մեթոդներով. Մեդվեդև

Ռուբլին չի կարող չարձագանքել պատժամիջոցներին, բայց նրա փոխարժեքը չի համապատասխանում օբյեկտիվ իրավիճակին, այն դուրս Է եկել տնտեսության համար հարմարավետ պայմանների սահմաններից: Այդ մասին  դեկտեմբերի 17-ին հայտարարել Է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ ելույթ ունենալով կառավարության տնտեսական բլոկի, Կենտրոնական բանկի եւ խոշորագույն ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունում:

 

Մեդվեդեւի խոսքով՝ իմաստ չունի շուկայի առավելագույն խիստ կարգավորում հաստատել, այն պետք Է հիմնված լինի շուկայական մեթոդների վրա: Անհրաժեշտ ռեսուրսներ եւ գործիքներ կան, հավելել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից