Միջազգային 

Պորոշենկոն վստահ է, որ Երրորդ համաշխարհայից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել անվտանգության նոր, եվրոպական և գլոբալ մեխանիզմներ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ակնկալում է Արևմուտքի օգնությունը Մինսկի պայմանավորվածություններն իրականացնելու համար, որոնք ուղղված են Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորմանը, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Մեզ անհրաժեշտ է գործողությունների համակարգում միջազգային գործընկերների հետ, որպեսզի իրականացնենք իմ խաղաղ պլանը։ Այնտեղ ամեն ինչ կա՝ սահմանների փակում, օտար զորքերի դուրսբերում, գերիների անհապաղ ազատում, հրադադար և քաղաքական երկխոսություն»,- նշել է նախագահը։

 

Պորոշենկոն վստահ է, որ Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել անվտանգության նոր, եվրոպական և գլոբալ մեխանիզմներ։ Բացի այդ, նախագահը նշել է, թե հատկապես ինչ օգնություն է պետք Ուկրաինային Արևմուտքից։

 

«Մենք երեք բանի կարիք ունենք։ Նախ, համաշխարհային համերաշխություն և աջակցություն՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար մեր պայքարում։ Երկրորդ՝ Արևմուտքը կարող է օգնել մեզ բարեփոխումների անցկացման հարցում։ Եվ երրորդ՝ տնտեսական օգնության կարիք ունենք»,- նշել է Պորոշենկոն։

 

Նախագահի խոսքով՝ ուկրաինացիները չեն սպասում, որ որևէ մեկը կգա իրենց փոխարեն պատերազմելու։ Այսօր Ուկրաինայի գլխավոր նպատակներն են՝ հաղթանակը կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսական բարեփոխումներն ու ԵՄ-ին անդամակցելը։

Նույն շարքից