Միջազգային 

Եվրախորհրդարանում Ասոցացման համաձայնագրի վավերացմանը կմասնակցի Վրաստանի նախագահը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր կմեկնի Ստրասբուրգ։ Ինչպես հայտնում են նախագահի վարչակազմում, Մարգվելաշվիլին դեկտեմբերի 18-ին ներկա կգտնվի Եվրախորհրդարանի նիստին, որտեղ կվավերացվի Վրաստանի և ԵՄ-ի Ասոցացման համաձայնագիրը, գրում է apsny.ge-ն։

«Երկրի առաջին դեմքը կմասնակցի կարևորագույն պատմական գործընթացին, և պետությունը կներկայացվի ամենաբարձր մակարդակով։ Տվյալ համաձայնագրի վավերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ԵՄ անդամ-երկրների համար, որպեսզի հենց պետություններում արագանա այդ փաստաթղթի վավերացման գործընթացը»,- հայտնել են նախագահի վարչակազմում։

Նույն շարքից