Րոպեներ առաջ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ավարտվեց Պաղեստին պետության ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկությունը եւ 498 կողմ, 88 դեմ ձայներով Եվրախորհրդարանի պատգամավորները ճանաչեցին Պաղեստին պետությունը։ Ինչպես հաղորդում է Եվրախորհրդարանի կայքը, բանաձևով Եվրախորհրդարանն աջակցում է Պաղեստին պետության սկզբունքային ճանաչմանը և խնդրի 2 պետություն լուծման բանաձեւին` հիմքում ունենալով 1967թ. սահմանը:
Խորհրդարանը հույս է հայտնել, որ այս ամենը պետք է ընթանա խաղաղ բանակցություններին զուգահեռ։
Հոկտեմբերին Պաղեստինը որպես պետություն ճանաչելու բանաձև էր ընդունել Շվեդիայի խորհրդարանը՝ դառնալով առաջին եվրոպական պետությունը: Շվեդիայի օրինակին հետեւել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան: Վերոնշյալ երկրների խորհրդարաններում հարցը համարվել է օրակարգային։