Եվրամիությունը չի կարող «ժողովրդավարության դասեր տալ» Թուրքիային, որն ինքնը կարող է «նման դաս տալ»: ТАСС գործակալության փոխանցմամբ`այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրք առաջնորդի կտրուկ արտահայտությունները Բրյուսելի հասցեին արդեն երկրորդ անգամ են հնչում շաբաթվա ընթացքում` ի պատասխան Անկարայի գործողությունների հանդեպ ԵՄ խիստ քննադատությունների: ԵՄ-ն քննադատել էր թուրքական ոստիկանության գործողությունները, երբ անցած կիրակի ավելի քան 20 մարդ էր ձերբակալվել, այդ թվում` հայտնի լրագրողներ:
Ձերբակալվածներին կասկածում են ԱՄՆ-ում թաքնվող իսլամիստ արմատական Ֆեթուլահ Գյուլենի «Հիզմեթ» հակակառավարական շարժման հետ կապ ունենալու մեջ: Թուրքիայի իշխանությունները վերջինիս մեղադրում են կառավարությունը տապալելու համար ակցիաներ կազմակերպելու և երկրի ղեկավարներին անօրինաբար գաղտնալսելու մեջ: