Միջազգային 

ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին հսկայական դեր ունի Ղազախստանի համար. ղազախ նախարար

analitik.am

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատն այսօր հավանություն է տվել ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանը  անդամակցելու մասին պայմանագրի վավերացման մասին օրինագծին. հայտնում է Новости Казахстан-ը:   Երկրի ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևը նշել է, որ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին մեծ դեր ունի Ղազախստանի համար:  


«Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին մեծ դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, և մեր այդ համագործակցությունը նպաստում է մեր երկրների միջև տնտեսական զարգացմանը։ Հայաստանի անդամակցության շնորհիվ՝ մենք նախատեսում ենք մեր օրենսդրական շահերի զարգացումը»,- ասել է Դոսաևը։ 

Նույն շարքից