Միջազգային 

Ռուսաստանի հետ հարկավոր Է շարունակել երկխոսությունը. Մերկել

analitik.am

Եվրամիությունը ցանկանում Է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել մի շարք հարցերի, այդ թվում՝ անվտանգության խնդիրների շուրջ: Այդ մասին  Բեռլինում հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:


Եվրոպան «ցանկանում Է ՌԴ-ի հետ համատեղ պատասխանել համաշխարհային մարտահրավերներին», նշել Է նա: «Միայն մենք չենք կարող այդ ճանապարհով գնալ»,-կարծում Է ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը: 


Նա նշել Է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը պետք Է կերտել Ռուսաստանի հետ համատեղ, այլ ոչ թե նրա դեմ:


Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարկավոր Է շարունակել երկխոսությունը: Իսկ քանի դեռ ԵՄ-ին չի հաջողվել համաձայնության հասնել Մոսկվայի հետ, «պատժամիջոցներն ուժի մեջ կմնան»: «Պատժամիջոցներն ինքնանպատակ չԷին եւ ներկայում Էլ այդպիսին չեն»,-հայտարարել Է Մերկելը:


Նա ընդգծել Է, որ ուկրաինական ճգնաժամը պետք Է լուծվի դիվանագիտական մեթոդներով: «Ռազմական մեթոդներով հակամարտությունը չի լուծվի»,-հավելել Է նա:


Մերկելի խոսքով՝ ԵՄ-ն կշարունակի «տնտեսական ու քաղաքական աջակցություն» ցուցաբերել Ուկրաինային եւ իր կողմից սպասում Է Կիեւի՝ «տնտեսության արդիականացանն ուղղված» քայլերին:


ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը նաեւ նշել Է, որ Արեւելյան Եվրոպան պետք Է պաշտպանի ինքնորոշման իր իրավունքը: Նրա կարծիքով՝ Ուկրաինան պետք Է մնա միասնական եւ ինքնիշխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից