Միջազգային 

Արջին միշտ Էլ ցանկանում են շղթայված պահել. Պուտին

analitik.am

Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմուքը հիշեցնում Է արջին շղթայելու փորձերը: Այս  կարծիքը հայտնել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:


Ըստ նրա՝ այդ վերաբերմունքն ստեղծվել Է ոչ թե Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո, այլ շատ տարիներ առաջ, ինչը նկատվում Է շատ հարցրերի շուրջն Արեւմուտքի գործողություններում՝ Հյուսիսային Կովկասի հակամարտությունից մինչեւ Սոչիում Օլիմպիադայի կազմակերպումը:  


«Ինչ Էլ որ մենք անենք, միշտ հանդիպում ենք խնդիրների, հակաճառման, մեր դեմ պայքարի: Անվերջ: Ես Վալդայի ակումբում համեմատություն արեցի: Եթե մեր արջուկին հանգիստ նստեցնենք, խոճկորներին տայգայով չքշենք, գուցե նրան հանգիստ թողնեն: Չեն թողնի: Միշտ Էլ կփորձեն նրան շղթա հագցնել»,- ասել Է Պուտինը դեկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նույն շարքից