Միջազգային 

Մենք ուրախ կլինենք Մոսկվայում տեսնել Վրաստանի կառավարության ցանկացած ներկայացուցչի

analitik.am

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական իշխանություններն ուրախ կլինեն Մոսկվայում տեսնել Վրաստանի կառավարության ցանկացած ներկայացուցչի:

 

Նա ընդգծել է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջև երկխոսությունը կարգավորելու անհրաժեշտությունը և այդ երկխոսությանն աջակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը:

Պուտինը հաստատել է, որ ռուս-վրացական հարաբերություններում կան որոշակի դժվարություններ: «Կարելի՞ է այս պայմաններում անել ինչ-որ բան: Դժվար է շատ: Առաջին փուլում հարկավոր է կարգավորել քաղաքական հարաբերությունները: Երկխոսություն պետք է տեղի ունենա»,- ասել է Պուտինը:

Նույն շարքից