Միջազգային 

Ռուսաստանը Հյուսիսային Կիպրոսի հարցում կշարունակի հավասարակշռված մոտեցումը

analitik.am

Ռուսաստանի Դաշնությունը աշխատում է հավասարակշված դիրքորոշում ցուցաբերել կիպրական հարցում: Այս մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ թուրքական «Ջիհան» գործակալության լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Մենք ցանկանում ենք գործը հասցնել խնդրի այնպիսի լուծման, որը ձեռնտու կլինի կղզու ինչպես հյուիսիային, այնպես էլ հարավային մասին, ինչպես թուրքական, այնպես էլ հունական կողմին»,- ասել է ՌԴ նախագահը` շեշտադրելով ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հունաստանի հետ իրենք ունեցած բարիդրացիական հարաբերությունները: Պուտինը կարևորել է նաև այն, որ Հյուսիսային Կիպրոսի հարցում հակամարտող կողմերն առանց դրսի միջամտության հասնեն արդյունքի:  «Երբ միջամտում ես դրսից, միշտ նման համաձայնությունները երկարատև չեն լինում»,- ասել է Պուտինը:

Նա անդրադարձել է նաև Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններին` նշելով, որ երկու պետությունները շատ համընկնող տարածաշրջանային հետաքրքրություններ ունեն: Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն շարունակելու է ակտիվ համագործակցությունը Թուրքիայի հետ:

Նույն շարքից