Միջազգային 

Պուտինի մեծ մամուլի ասուլիսը շարունակվել Է 3 ժամ 10 րոպե

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 3 ժամ 10 րոպեի ընթացքում պատասխանել Է 39 լրագրողների հարցերի: Այդպիսով՝ մամուլի ներկայացուցիչների հետ նրա ամենամյա հանդիպումը մեկ ժամ պակաս է եղել, քան մեկ տարի առաջ, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը:

Անգերազացելի Է մնացել 2008 թվականի ռեկորդը՝ 4 ժամ 40 րոպե: Ինչպես եւ սպասվում Էր, առավել ակտուալ թեմաներ են դարձել Ռուսաստանի տնտեսության վիճակը (շուրջ 10 հարց) եւ միջազգային հիմնախնդիրները, որոնք արծարծվել են 11 անգամ: Սակայն հարցերի մնացած մեկ երրորդը, ինչպես սովորաբար լինում Է Պուտինի մեծ մամուլի ասուլիսների ժամանակ, վերաբերել են Ռուսաստանի ներքին գործերին:

Մամուլի ասուլիսին ներկա են եղել 1,2 հազարից ավելի լրագրողներ:

Վերջին տարիների ընթացքում այս մամուլի ասուլիսը ամենակարճատեւն Է եղել: Պետության ղեկավարի պաշտոնում Պուտինն արդեն տասն անգամ նման մամուլի ասուլիսներ Է անցկացրել:

Նույն շարքից