Միջազգային 

Սիրիական բանակի 1000 զինվորներին հաջողվել է նահանջել Բադի-Դեյֆ ռազմաբազայից

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA news. գործակալությունը, ահաբեկիչների հարձակման հետեւանքով գրավված Բադի-Դեյֆ ռազմաբազայից նահանջող սիրական բանակի  շուրջ 1000 զինվորներին ծանր մարտերից հետո հաջողվել է հասնել Համա պրովինցիայում գտնվող Մորեք քաղաք:  Զորամիավորումների նահանջը իրականացվել է հրետանու ու օդային ուժերի օժանդակությամբ: Սակայն թիկունքն ապահովելու համար մղված մարտերում հերոսաբար:

զոհվել են սիրական բանակի մի շարք մարտիկներ:

 

Պաշտոնական տեղեկատվության համաձայն ռազմաբազայի դեմ ձեռնարկած մարտերի ընթացքում թշնամու կողմից

օգտագործվել են ավելի քան 40 տանկեր, հրթիռային համակարգեր ու ականանետներ:

 

Միարժամանակ Լաթաքիայի շրջանում ռազմաօդային ուժերի հարվածներից հետո ոչնչացվել է իսլամականների խմբավորման շտաբը, որի արդյունքում սպանվել է նրանց հրամանատարը՝ Ան-Նուսրայի դաշտային հրամանատար, պակիստանցի ահաբեկիչ Մամուն Ալ-Մասուդը: Սպանվածների թվում եղել են նաեւ չեչենական ծագում ունեցող մի քանի գրոհայիններ:

 

 

Նույն շարքից