Միջազգային 

Սիրիական օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA news.գործակալությունը, Դամասկոսի պրովինցիայում՝ Բար Ալ-Քասաբ շրջանում վերսկցվել են մարտերը ԻՊ-ի ու նրանց հակառակորդ իսլամական Ջեշ Ալ-Իսլամ խմբավորման գրոհայինների միջեւ: Չնայած այն հանգամանքին, որ արյունալի մարտերի արդյունքում նրանց հաջողվել էր ԻՊ-ից հետ գրավել շրջանը, այսօր մարտերը կրկին վերսկսվել են:

 

Սիրական կառավարության ռազմաօդային ուժերը այսօր Ռաս Ալ-Մարա, Ջիբայի ու Ֆլետի շրջաններում մի շարք հարվածներ են հասցրել ահաբեկիչների, այդ թվում՝ Ան-Նուսրայի դիրքերին: Արեւելյան Գութում կառավարական զորքերը մարտերը շարունակել են Ռեյհանի պլանտացիաներում: Այս անգամ ահաբեկիչների ուժերը կենտրոնացված են եղել Հոմս տանող ավտողճուղում, որտեղ սիրական ռազմաօդային ուժերն ու հրետանին մասսայական կրակահերթի տակ է պահում գրոհայինների մարտական հենակետերը:

Նույն շարքից