Միջազգային 

Այ-Արաբ շրջանում շարունակվում են մարտերը ԻՊ-ի ահաբեկիչների ու քրդական աշխարհազորայինների միջեւ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA news.գործակալությունը, Հալեպի շրջանում մարտերը սիրիական կառավարական զորքերի ու ահաբեկչական խմբավորումների միջեւ շարունակվում են պաղեստինյան Հանդարաթ ճամբարի շրջակայքում: Արդյունքում կառավարական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել մի շարք հենակետերում: Մարտերին մասնակցել են ռազմաօդային ուժերն ու հրետանին:

 Ալ-Բրեյջի շրջանի արեւլյան մասում մարտերը շարունակվում են Կաստելո քաղաքի մոտակայքում, որի ժամանակ կառավարական զորքերը գրավել են քաղաքին մոտակա բոլոր կարեւոր բարձունքները:

 

Այ-Արաբ շրջանում շարունակվում են մարտերը ԻՊ-ի ահաբեկիչների ու քրդական աշխարհազորայինների միջեւ, որ ընթացքում ոչնչացվել է թշնամու զինամթերքի խոշոր պահեստը:

Նույն շարքից