Միջազգային 

Պուտինը՝ Իրան այցելության մասին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ կայցելի Թեհրան: Այցը համաձայնեցվելու է դիվանագիտական ճանապարհներով. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Իմ այցը Թեհրան շատ հնարավոր է: Մենք դա կհամաձայնեցնենք դիվանագիտական ճանապարհներով՝ գտնելով հարմար պահ ինչպես մեր գործընկերների, այնպես էլ ինձ համար»,- ասել է Պուտինը՝ ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես եղել եմ Թեհրանում: Մենք պարբերաբար հանդիպել ենք, սակայն այցն ինքնանպատակ չպետք է լինի: Եթե ես գնամ Թեհրան, մենք Իրանի նախագահի հետ ի՞նչ ենք անելու: Հանդիպելու եմ նախագահի հետ, իսկ ես նրա հետ դեռ նոր եմ հանդիպել, և ոչ մեկ անգամ, և մենք ապագայում էլ շարունակելու ենք շփումները»,- հավելել է նա:

Պուտինի խոսքերով, եթե առանձին այցի անհրաժեշտություն լինի, ապա իրենք ոչ մի սահմանափակում չունեն՝ ինչքան էլ արտաքին ճնշում լինի:

«Մենք խոստացել էինք, որ կկառուցենք ատոմային էլեկտրակայան: Մենք դա արեցինք: Այժմ մենք նոր համաձայնագրեր ենք ստորագրել՝ համատեղ աշխատանքները շարունակելու վերաբերյալ»,- ասել է Պուտինը:

Նույն շարքից